Ներքին աուդիտորի որակավորման քննությունների հարցաշար
Հարգելի՛ քաղաքացի, տեղեկացնում ենք, որ հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշարը փոփոխվել և արդիականացվել է։ Հաշվի առնելով վերոնշյալը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 516-Ն հրամանի կարգավորումներով՝ ներքին աուդիտորի որակավորման քննությունները 2026 թվականի հունիսի 15-ից կիրականացվեն նոր՝ «Ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշար N 2» հարցաշարի հիման վրա: Մինչ այդ՝ ներքին աուդիտորի որակավորման քննությունները կկազմակերպվեն գործող՝ «Ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշար N 1» հարցաշարի հիման վրա: