ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 487-Ն հրամանով հաստատված հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգի համաձայն՝ քննություններին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր
- ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
- ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
- ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
- դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն (գլխավոր հաշվապահ):