Արտավազդ Բունիաթյան

 Արտավազդ Ավագի Բունիաթյան

1920-1923թթ. ծառայել է Կարմիր բանակում:1923-1930թ. աշխատել է կոմկուսի մարմիններում։ 1930-1933թթ. սովորել է Մոսկվայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրիայում։

1933-1937թթ. վարել է կուսակցական և տնտեսական աշխատանքներ։ 1937-1940թթ. եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, 1940-1941թթ.` ՀԽՍՀ պետվերահսկողության ժողկոմ։ 1941-1945թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1953թթ., 1955-1956թթ. եղել է ՀԽՍՀ պետվերահսկողության նախարար, ապա 1953-1955թթ.` նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։