Արշակ Աթաբեկյան

 Արշակ Նազարի Աթաբեկյան

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1919-1920թթ. եղել է Հյուսիսային Կովկասի Հանրապետության ֆինանսական հանձնաժողովի անդամ, ապա հեղկոմի անդամ։ 1922թ. Վրաստանի կոմկուսի կենտկոմի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ։ 1922թ. սեպտեմբերից 1923թ. հոկտեմբեր ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար։ 1924-1925թթ. աշխատել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի պրոռեկտոր։ 1926 և 1928-1930թթ. եղել է Համամիութենական կոմունալ բանկի Թիֆլիսի բաժանմունքի կառավարիչ, 1927թ. Վրաստանի ԽՍՀ առևտրի ժողկոմ։ 1930թ. հետո վարել է գիտական աշխատանք։ 1937թ. գնդակահարվել է։