PULSE գնահատման հաշվետվություն

Համաշխարհային բանկի PULSAR ծրագրի ներքո՝ PULSE գործիքի միջոցով, իրականացվել է Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի գնահատում: Գնահատումն իրականացրել է ՀՀ ֆինանսների նախարարության գնահատման թիմը՝ Համաշխարհային բանկի «PULSAR» թիմի օժանդակությամբ: PULSE-ը գնահատում է հանրային ​​հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի որակը և այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջընթացը: Գնահատումը քննության է առնում հանրային ​​հատվածում հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման ստանդարտների հայեցակարգային և փաստացի ներդրման առաջընթացը և մակարդակը, ինչպես նաև համեմատում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանությունը Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին (IPSAS):