Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2024 թվականի տարեկան իր հանդիպումը ք. Երևանում անցկացնելու մասին

հունիսի 29, 2023

Տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 2024 թվականի տարեկան հանդիպումն անցկացվելու է ք. Երևանում:

Հանդիպման կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է երկու փուլով մրցույթի ընթացակարգ, իսկ նախաորակավորման փուլի հրավերը  տեղադրված է gnumner.am հարթակում, N ՀՀ ՖՆ-ԵՄԾՁԲ-23/3 ծածկագրով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ գնման գործընթացի մասով ՀՀ կառավարության 01.06.2023թ.-ի N 875-Ն որոշմամբ սահմանվել են առանձնահատկություններ: