Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

նոյեմբերի 25, 2025

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում`

1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:

2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: