Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

նոյեմբերի 29, 2023

  Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում`

1.Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:

2.Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: