Հայտարարություն՝ հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

հուլիսի 18, 2022

 Սույն թվականի հուլիսի 27-ին և 28-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում`

  1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:
  2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: