Հայտարարություն օգոստոսի 19-ին կայանալիք նիստի վերաբերյալ

օգոստոսի 15, 2025

2025 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի 2021 թվականի մարտի 31-ի«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի կանոնադրու­թյունը հաստատելու մասին թիվ 16-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Պալատի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ 22-Լ որոշման քննարկում,
  2. Կազմակերպչական այլ հարցերի քննարկում։