Հայտարարություն փետրվարի 23-ին կայանալիք նիստի վերաբերյալ

փետրվարի 16, 2024

2024 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում.
  2. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2024 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 30-Լ որոշման քննարկում.
  3. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությանաուդիտոր և փորձագետ հաշվապահ անդամների շարունակական մասնագիտական զարգացման կարգը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» N 35-Լ որոշման քննարկում։