Հայտարարություն՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունենալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի հեռավար նիստի վերաբերյալ

հոկտեմբերի 26, 2020

2020 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 16:00-ին հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգի նախագիծը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի աշխատանքային քննարկում,
  2. Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերի վերաբերյալ աշխատանքային քննարկում, 
  3. Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահի կողմից մասնագիտացված կառույցի կատարած աշխատանքների, առկա խնդիրների ներկայացում և քննարկում։