Հայտարարություն դեկտեմբերի 29-ին կայանալիք նիստի վերաբերյալ

դեկտեմբերի 25, 2025

2025 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2026 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 33-Լ որոշման քննարկում.

««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության կողմից 2026 թվականին արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 35-Լ որոշման քննարկում: