Հայտարարություն՝ դեկտեմբերի 25-ին տեղի ունենալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի հեռավար նիստի վերաբերյալ

դեկտեմբերի 18, 2020

2020 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգի նախագիծը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների քննարկում, 
  2. Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերի վերաբերյալ ԿԲ-ում իրականացված քննարկումների արդյունքների ներկայացում։