Հայտարարություն ապրիլի 23-ին կայանալիք նիստի վերաբերյալ

ապրիլի 16, 2021

2021 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Հանրային վերահսկողության խորհրդի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագծի քննարկում.
  2. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․
  3. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․ 
  4. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննությունների վճարի չափը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․ 
  5. «Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․ 
  6. ՀՎԽ 2020 թվականի օգոստոսի 31-ի «Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 1-Լ որոշման պահանջների իրականացման հետ կապված հարցեր։