Հայտարարություն՝ հուլիսի 30-ին կայանալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստի վերաբերյալ

հուլիսի 26, 2021

2021 թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Մասնագիտացված կառույցի 2021 թվականի գործունեության ծրագրի քննարկում.
  2. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի՝ պարզեցված կարգով որակավորման (որակավորման վկայականի) տրման կարգին համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․
  3. Մասնագիտացված կառույցի կողմից հրապարակված Ռեեստրի մշտադիտարկման արդյունքների հետ կապված հարցեր։