Հայտարարություն՝ Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստի վերաբերյալ

մայիսի 27, 2021

2021 թվականի հունիսի 4-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Հանրային վերահսկողության խորհրդի 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկում.
  2. Մասնագիտացված կառույցի 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկում. 
  3. Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների կարգավիճակի քննարկում.
  4. Մասնագիտացված կառույցի կողմից տրված որակավորումների հիման վրա` ACCA որակավորման համապատասխան քննություններից ազատվելու հնարավորության վերականգնման հարցի կապակցությամբ մասնագիտացված կառույցի կողմից կատարված աշխատանքների քննարկում.
  5. ՀՎԽ 2020 թվականի օգոստոսի 31-ի «Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 1-Լ որոշման պահանջների իրականացման հետ կապված հարցեր: