Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի փետրվարի 25-ի նիստի վերաբերյալ

փետրվարի 19, 2021

2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 12:00-ին հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ աշխատանքային փորձին վերաբերող պահանջները և որակավորման տրման կարգը հաստատելու մասին» 2021 թվականի փետրվարի 17-ի N 9-Լ որոշմանը համաձայնություն տալու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում,
  2. Հանրային վերահսկողության խորհրդի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագծի քննարկում։