Իրականացվել է «Ստորաբաժանումների ղեկավարների կառավարչական հմտությունների զարգացում» խորագրով ծրագիրը
մարտի 28, 2026
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների համար Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից իրականացվել է «Ստորաբաժանումների ղեկավարների կառավարչական հմտությունների զարգացում» խորագրով ծրագիրը։
Ծրագրի նպատակն էր ամրապնդել թիմային համագործակցությունը և զարգացնել ղեկավարների առաջնորդության, հաղորդակցության ու որոշումների կայացման կարողությունները ժամանակակից կառավարման մեթոդների կիրառմամբ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները ռազմավարական պլանավորման, կոնֆլիկտների կառավարման, ինչպես նաև արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման ուղղություններով։