ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
ապրիլի 09, 2026
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետի կողմից իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն ՀՀ ֆինանսների նախարարությունում հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) համակարգի հետագա զարգացմանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը։ Այս շրջանակում փորձագետը կաջակցի գործող ինստիտուցիոնալ և կարգավորիչ մեխանիզմների բարելավմանը, ներդրումային ծրագրերի գնահատման և ընտրության գործընթացների արդյունավետության բարձրացմանը, հանրային ներդրումների վերաբերյալ տվյալների բազայի վարման և վերլուծության գործընթացների կատարելագործմանը, ինչպես նաև ՀՆԿ կոմիտեի գործունեության կազմակերպման և մեթոդաբանական աջակցության ապահովմանը։
Փորձագետները նախատեսվում են ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով:
Փորձագետների պարտականությունները՝
- Իրականացնել իրավասու մարմնի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերի որակի ստուգում և ծրագրերի նախագծերի գնահատում.
- Մասնակցել հանրային ներդրումների կառավարման գործընթացն ապահովող մեթոդական փաստաթղթերի, օրինակելի ձևերի և ուղեցույցների մշակման աշխատանքներին։
- Մասնակցել հանրային ներդրումների կառավարման գործընթացն ապահովող մեթոդական փաստաթղթերի, օրինակելի ձևերի և ուղեցույցների մշակման աշխատանքներին.
- Մասնակցել պետություն–մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման հնարավորության նախնական թեստավորման գործընթացներին.
- Աջակցել Վարչության իրավասությունների շրջանակներում հանրային ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպման և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին և ապահովել նիստերի արձանագրությունների պատրաստումը.
- Աջակցել իրականացման փուլում գտնվող հանրային ներդրումային ծրագրերի մշտադիտարկման աշխատանքներին և պատրաստել համապատասխան վերլուծական նյութեր։
Փորձագետներին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- Բարձրագույն կրթություն
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա փորձ կամ տնտեսական վերլուծության, բյուջետավորման, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ.
- Համապատասխան իրավական ակտերի իմացություն («Բյուջետային համակարգի մասին» օրենք, ՀՀ կառավարության 2023թ. N 175 որոշում և այլն).
- Տնտեսական և ֆինանսական տվյալները մշակելու և վերլուծելու կարողություն.
- Պետական ներդրումային նախագծերի գնահատման և ծախս-օգուտ վերլուծության իմացություն.
- Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն.
- Համակարգչային գրագիտություն (MS Office, Excel, PowerPoint; տնտեսական մոդելավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 2-ից - 7-ը ներառյալ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
- արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011-800104: