ապրիլի 07, 2026
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել 18-ից 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում և մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանելու մասին հրամանում, որոնց էլեկտրոնային օրինակները կցվում են:
Նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքին), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում՝ կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնում առկա գրառումից։
Նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» կոճակը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն։
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար:
Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար առցանց անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
- դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ) լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար` 3×4 սմ չափի։
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։
Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ:
Օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանության լուսապատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի մարտի 27-ի ժամը 09:00-ից մինչև 2025 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թեստավորման փուլի բնագավառներ
Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ գրասենյակ)
hոդվածներ՝ 1-2, 5-6, 8, 10, 14-15, 17, 21, 25, 27, 31-32, 34-36, 38, 40-41, 44, 46-49, 54,
57, 66, 85, 89-90, 96, 99-100, 103-104, 109, 112-113, 118-119, 123-124, 136,
142, 144, 146-147, 149-153, 159-160, 163, 182, 185, 195, 198, 199
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest
hոդվածներ՝ 4-7, 20-27
hոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
hոդվածներ՝ 2, 6-7, 10-11, 17, 20-24, 28, 30-36, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
Մասնագիտական գիտելիքներ (Ֆինանսների նախարարություն)
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
հոդվածներ՝ 2, 4, 6, 18, 22, 36, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք
հոդվածներ՝ 1․2, 10-11․1, 15, 19, 24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք
հոդվածներ՝ 134, 136, 139, 225․1, 226, 254, 260, 294, 306, 322, 436, 1189
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170772
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
հոդվածներ՝ 15, 20, 24-25, 27, 33, 40, 46, 48-49, 58, 63, 71, 97, 101
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165294
- ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205759/latest
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի ̓N 882-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194191/latest
Հարցազրույցի փուլում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170772
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
- «Գանձապետական համակարգի մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
- «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
- «Հանրային ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
Կոմպետենցիաները՝ պաշտոնի անձնագրում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործի վարման բաժին (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannisyan@minfin.am):