Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

մարտի 25, 2026

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-32.25-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-32.25-Մ3-1)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-32.25-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

 Ծանոթանալով հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքին), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

          Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-32.25-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում՝ կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնում առկա գրառումից։

Նշված հատվածում՝

 ա) եթե ակտիվ է «Դիմել» կոճակը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,

բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ուսումնասիրման փուլում է, 

գ) եթե ակտիվ է «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն։

 

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար:

Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

          Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-32.25-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար համար առցանց անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով).
  2. ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով).
  3. անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը.
  4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
  5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ) լուսապատճենը.
  6. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը.
  7. լուսանկար` 3×4 սմ չափի։

Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակից արված լուսապատճենները (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների) pdf տարբերակը։

Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի մարտի 25-ին ժամը 09։00-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 24։00-ն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 3-ին՝ժամը 15։00- ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 5-ին՝ժամը 15։00- ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձը 221,312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ է։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

  1. Թեստավորման փուլի բնագավառներ

Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ գրասենյակ)

  1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

hոդվածներ   1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31-32, 34-36, 38, 40-41, 44, 46-49, 54,

                     57, 66, 85, 89-90, 96, 99-100, 103-104, 109, 112-113, 118-119, 123-124, 136,

                142, 144, 146-147, 149-153, 159-160, 163, 182, 185, 195, 198-199

  հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest

  1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք

hոդվածներ՝ 4-7, 20-27

        հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626/latest

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք

hոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53

հղումը՝    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք խումբ

hոդվածներ՝ 2, 6, 7, 10-11, 17, 20-24, 28, 30-36, 38

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  1. Մասնագիտական գիտելիքներ (Ֆինանսների նախարարություն) 

1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք  

հոդվածներ 1,  1․2, 3-5, 10-11.1, 19, 25

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739

  1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենք

հոդվածներ՝ 1-4, 6-7, 9, 15, 26

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154385

  1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասնի» օրենք

հոդվածներ՝ 2, 6-7, 12, 15, 26

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175837 

     4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենք

հոդվածներ՝ 1, 4-6, 11-12, 14, 19

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193795 

  1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք

հոդվածներ՝ 2, 5, 8, 19-22, 43

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=192990

  1. «Պետական գուքի կառավարման մասին» օրենք

հոդվածներ՝ 3, 5-6.1, 8, 17, 22

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194329 

Հարցազրույցի փուլում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739

  1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154385

  1. ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «ՀՀ պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168  որոշում

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/82206/latest

  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193795 

 

 Կոմպետենցիաները պաշտոնի անձնագրում:

Թեստի ձևանմուշը կցվում է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannisyan@minfin.am

 

ՀՐԱՄԱՆ

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ