Հայտարարություն՝ սեպտեմբերի 30-ին կայանալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստի վերաբերյալ

սեպտեմբերի 25, 2021

2021 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննություններից ազատման կարգի քննարկում.
  2. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի՝ պարզեցված կարգով որակավորման (որակավորման վկայականի) տրման կարգում փոփոխությունների քննարկում․
  3. Աուդիտորական ծառայությունների մատուցման շուկայում առկա խնդիրներ.
  4. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆինանսական հաշվետվությունների հրապարակման հետ կապված հարցեր։