Հայտարարություն՝ հոկտեմբերի 22-ին կայանալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստի վերաբերյալ

հոկտեմբերի 15, 2021

2021 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննություններից ազատման կարգի քննարկում.
  2. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի՝ պարզեցված կարգով որակավորման (որակավորման վկայականի) տրման կարգում փոփոխությունների քննարկում: