Հայտարարություն՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստի վերաբերյալ

դեկտեմբերի 15, 2021

2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտոր և փորձագետ հաշվապահ անդամների շարունակական մասնագիտական զարգացման կարգը հաստատելու մասին» Պալատի որոշման քննարկում.
  2. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Պալատի որոշման քննարկում․
  3. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության կողմից 2022 թվականին աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Պալատի որոշման քննարկում: