Հայտարարություն՝ 2021թ.-ի քաղաքացու բյուջեի և 2020 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին

հուլիսի 13, 2021

Հարգելի գործընկերներ, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը/քաղաքացու բյուջեն, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը :

Խնդրում ենք ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և Ձեր դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես փաստաթղթերում առկա տեղեկատվության, այնպես էլ փաստաթղթերի ձևաչափերի վերաբերյալ մինչև սույն թվականի օգոստոսի 6-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ secretariat.pfm@minfin.am:

Ներկայացված դիտողությունների և առաջարկությունների քննարկման նպատակով սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը 14։30-ին կկազմակերպվի առցանց քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցելու համար միանալ հետևյալ հղմամբ՝https://us02web.zoom.us/j/81938549264 pwd=NTJYZUpXeDZKMGpkcGNPTC91akhCdz09 (Meeting ID: 819 3854 9264, Passcode: 499290):