Հայտարարություն՝ 2019թ.-ի քաղաքացու բյուջեի և 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին
օգոստոսի 09, 2019
Հարգելի գործընկերներ, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը/քաղաքացու բյուջե, ինչպես նաև 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը :
Խնդրում ենք ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և Ձեր դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես փաստաթղթերում առկա տեղեկատվության, այնպես փաստաթղթերի ձևաչափերի վերաբերյալ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ secretariat@minfin.am:
Ներկայացված դիտողությունների և առաջարկությունների քննարկման նպատակով անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որի անցկացման ձևաչափի, ժամանակի և տեղի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: