Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

ապրիլի 20, 2026

Սույն թվականի ապրիլի 27-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00, ապրիլի 28-ին` ժամը 15:00-17:00, ապրիլի 29-ին` ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում`

1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:

2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: