Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

մայիսի 22, 2025

 Սույն թվականի հունիսի 2-ին` ժամը 11:00-13:00, հունիսի 3-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հունիսի 4-ին` ժամը 11:00-13:00 և հունիսի 5-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

Օրակարգում` 

  1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:
  2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: