Հայտարարություն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման գործընթացի վերաբերյալ

դեկտեմբերի 12, 2019

Գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման գործընթաց:

Գործընթացով հետաքրքրված անձինք իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյան, հեռ.` 011 800 260, էլ.փոստ` sergey.shahnazaryan@minfin.am):