Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

մարտի 04, 2020

2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաս­տանի Հանրապետությունում աուդիտորների որա­կա­վոր­ման հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 26-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտոր­ների ցանկին կարող եք ծանոթանալ  «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:

Հայաստանի Հանրապետությունում 26.02.2020 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 480 աուդիտորներ: