Հայտարարություն մարտի 6-ին կայանալիք նիստի վերաբերյալ
մարտի 03, 2026
2026 թվականի մարտի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
- «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2026 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 33-Լ որոշման քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության կողմից 2026 թվականին արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 35-Լ որոշման քննարկում: