Հայտարարություն մարտի 24-ին կայանալիք նիստի վերաբերյալ

մարտի 20, 2023

2023 թվականի մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին»ՀՎԽ որոշման նախագծի քննարկում։
  2. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման վճարները հաստատելու մասին 31.03.2021թ. N 17-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Պալատի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 3-Լ որոշման քննարկում։
  3. Աուդիտորական կազմակերպությունների կողմից ստացված բողոք-դիմումների քննարկում։