Հայտարարություն հունիսի 12-ին կայանալիք նիստի վերաբերյալ

հունիսի 04, 2024

2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2023 թվականի հաշվետվության քննարկում,
  2. «Միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին»ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագծի քննարկում,
  3. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2023 թվականի տարեկան գործունեության հաշվետվության քննարկում,
  4. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի  դեկտեմբերի 14-ի  «Պալատի անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը հաստատելու մասին»  N 34-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» N 15-Լ որոշման քննարկում։