Հայտարարություն հոկտեմբերի 21-ին կայանալիք նիստի վերաբերյալ
հոկտեմբերի 13, 2025
2025 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտներում նախատեսված փոփոխությունների քննարկում,
Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանում և հրահանգում փոփոխությունների նախագծի քննարկում։