Հայտարարություն՝ ապրիլի 14-ին կայանալիք նիստի վերաբերյալ

ապրիլի 07, 2022

2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարարական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննություններից ազատման կարգում լրացումներ կատարելու մասին Պալատի որոշման քննարկում.
  2. Միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի քննարկում.
  3. Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգում փոփոխություններ կատարելու մասին ՀՎԽ որոշման նախագծի քննարկում.
  4. Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2021 թվականի հաշվետվության նախագծի քննարկում: