Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայությունների մատուցում
Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները, հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման և վերջիններիս ցանկի հրապարակման կարգը՝
Դիմումի օրինակելի ձև
Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկ
Ցանկում ընդգրկված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն։
Հաշվետվությունը պետք է ուղարկել psa_outsourcing@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ ներկայացնելով ղեկավարի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։
Առաջին անգամ հաշվետվությունը ներկայացվում է 2026 թվականի հաշվետու տարվա համար:
Հանրային հատվածի կազմակերպությունները Ցանկում ներառված անձանց հետ հաշվապահական հաշվառման ծառայություն մատուցման պայմանագիրը կնքելու, ինչպես նաև այն լուծելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պարտավոր է գրավոր հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությանը։
ՀՀ ֆինանսների նախարարի 2026 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 7-Ն հրամանով հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները փոփոխվել են։ Նույն հրամանի 2-րդ կետի համաձայն՝ հրամանն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկում ընդգրկված իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հրամանով սահմանված չափանիշների բավարարումը հավաստող փաստաթղթերը, հակառակ դեպքում անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը 2027 թվականի հունվարի 1-ից հեռացվում է հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկից: