Հայկ Արսենի Հարությունյան

Img 79506070

 

Հայկ Արսենի Հարությունյան

Գլխավոր քարտուղար

(+37411) 800-200

hayk.harutyunyan@minfin.am 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Սեպտեմբերի 7, 1992 թ., ք. Էջմիածին

Աշխատանքային գործունեությունը

2019թ. հոկտեմբեր2025թ. նոյեմբեր

ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ

2019թ. հունիս - հոկտեմբեր

ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ

2017թ. հուլիս-2019թ. հունիս

ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության բաժնի պետ

2017թ. սեպտեմբերից

Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ (համատեղությամբ)

2017թ. հունիս հունիս

«Արդշինբանկ» ՓԲԸ դատական գործերի վարման վարչության ավագ իրավախորհրդատու

2016թ. մարտ 2017թ. հունիս

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրավաբանական և անշարժ գույքի կառավարման դեպարտամենտի դատական գործերով խմբի ավագ իրավաբան

2015թ. օգոստոս2016թ. մարտ

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ իրավաբանական ծառայության գլխավոր մասնագետ

2015թ. ապրիլ օգոստոս

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ իրավաբանական ծառայության առաջատար մասնագետ

2013թ. դեկտեմբեր - 2015թ. մարտ

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական

Կրթությունը

2015–2018թթ. Ասպիրանտուրա

Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, «Պետության և իրավունքի տեսության ու պատմության» ամբիոն,

Գիտական աստիճանը

Իրավաբանական գիտությունների թեկնածու

Ատենախոսության թեման

«Պետության կառավարման ձևի արդի հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում»

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրները

Կարդացվող դասընթացներ

Պետության և իրավունքի տեսություն, իրավունքի սոցիոլոգիա

2013–2015թթ. Մագիստրատուրա

Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2009-2013թթ. Բակալավրիատ

Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան

 
Մասնագիտական գործունեությունը

2022թ. դեկտեմբերից

ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1111-Ա որոշմամբ ձևավորված բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի անդամ

2022թ. մարտից

«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ

2018թ.-ից

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հանձնաժողովի անդամ

2021թ. ապրիլ - 2022թ. սեպտեմբեր

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

2021 հունիս - հուլիս

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի դասախոս

 
Մասնագիտական վերապատրաստումները և փորձի փոխանակումը 

2024թ. հոկտեմբեր

Վիեննայի միացյալ ինստիտուտ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպվող «Պետական ֆինանսների կառավարման իրավական շրջանակներ/Public Financial Management Legal Frameworks» թեմայով դասընթաց

2024թ. սեպտեմբեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության տնտեսական զարգացման, կառավարման և ձեռնարկությունների աճ (EDGE) ծրագրի կապալառու «International Development Group»-ի կողմից Բրյուսելում կազմակերպված հանրային գնումների քաղաքականության բարեփոխումներին և արդիականացմանը նվիրված միջազգային համաժողով

2024թ. հունվար - փետրվար

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Խարդախության և խախտումների դեմ պայքար/Event on Combatting fraud and irregularities» թեմայով աշխատաժողով

2023թ. նոյեմբեր - դեկտեմբեր

Վիեննայի միացյալ ինստիտուտ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների ձևավորում/Building Institutions to Fight Corruption» թեմայով դասընթաց

2023թ. հոկտեմբեր

Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից Վիեննայում կազմակերպված գնումներին վերաբերող «GPA 2012 for the Central and Eastern Europe, Central Asia and Caucasus region (CEECAC)» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով

2023թ. մայիս - հունիս

Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված ռազմավարական պլանավորման թեմայով ճանաչողական-ուսուցողական այց Էստոնիայի և Ֆինլանդիայի Հանրապետություններ

2022թ. նոյեմբեր

Վիեննայի միացյալ ինստիտուտ, «Պետական ֆինանսների կառավարում և վարչարարական բարեփոխումներ» խորագրով դասընթաց

2022թ. նոյեմբեր

Սլովենիայի Հանրապետության «Ֆինանսների գերազանցության կենտրոն», ««Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներում ներդաշնակեցման միավորների դերը» խորագրով աշխատաժողով

2019թ. նոյեմբեր

Եվրամիության SIGMA ծրագրի և Վրաստանի պետական գնումների գործակալության հետ համատեղ կազմակերպված Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների պետական գնումների վերաբերյալ երրորդ տարածաշրջանային համաժողով

2019թ. հունիս

Նիդերլանդների Թագավորության Լեյդենի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, «Հանրային ֆինանսների կառավարում» խորագրով դասընթաց

2018թ. ապրիլ - մայիս

Վիեննայի միացյալ ինստիտուտ, «Կենտրոնական բանկի գործունեության իրավական շրջանակները» խորագրով դասընթաց

 

Լեզուների իմացությունը

Հայերեն

Մայրենի

Ռուսերեն

Ազատ

Անգլերեն

B2 մակարդակ