Առաջնային դիլերներ (գործակալներ)

ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջնային դիլերների (գործակալների) ընտրությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի համաձայն:

Գործակալների ընտրությունն իրականացվում է գործակալների և պոտենցիալ մասնակիցների վարքագծի գնահատման հիման վրա:

Յուրաքանչյուր տարի գործակալների և պոտենցիալ մասնակիցների վարքագիծը գնահատվում է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած գործունեության համար (չորս եռամսյակ): Վարքագծի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Տարեկան գնահատականը չորս եռամսյակների գնահատականների հանրագումարն է:

2026 թվականի գործակալների ցանկ

2025 թվականի գործակալների ցանկ

Հանդիպումների օրացույց